Մամուլ

Միքայել Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Միքայել Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք և Ավան նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց, որով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով։