ՄամուլՏեսանյութ

Միրզախանյանը գող է, նրան պետք է հեռու պահել փողից և կանանցից. Վիրահայոց թեմական խորհրդի նախկին անդամ

24News-ը գրում է․ «Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը գրպանել է Թբիլիսիի հայկական եկեղեցու նորոգության համար նախատեսված գումարը, նրան պետք է հեռու պահել այնտեղից, ուր կան կանայք և ֆինանսական միջոցներ: Այս մասին հայտարարել է 2017 թ-ին Վիրահայոց թեմի թեմական խորհրդի անդամ Գոգա Էլիբեկյանը տեսանյութում, որն ուղարկվել է 24News-ի խմբագրություն:

Հիշեցնենք, որ 10 տիրադավերից Վազգեն Միրզախանյանը 2002-2019 թթ-ին եղել է Հա Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդն ու այնտեղից հեռացել սկանդալի հետևանքով, ինչի մասին մամուլում բազմաթիվ պատմություններ կան: Ըստ տարածված լուրերի, նա ինտիմ կապի մեջ է մտել տեղի քահանաներից մեկի կնոջ հետ:

Վիրահայոց թեմի թեմական խորհրդի նախկին անդամ, այժմ արդեն անկողնային վիճակում գտնվող Գոգա Էլիբեկյանը պատմում է նաև Միրզախանյանի «արկածներից» այլ դրվագներ: Օրինակ, թե ինչպես է նա վաճառել եկեղեցուն ուղարկված հայ երեխաների նվերները:

Ինչևիցե, ահա այսպիսի կենցաղվարությամբ ու հեղինակությամբ է հայտնի Միրզախանյանը, որը իբր պայքարում է Հայ Եկեղեցու սպասավորների սրբակենցաղության համար, որի օգնության կարիքն ունի Եկեղեցուն պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանը:

Նկատենք, որ 24News-ի հետ զրույցում բազմաթիվ իրազեկ մարդիկ, այդ թվում և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համոզմունք էին հայտնել, որ տիրադավերի դիմաց տարբեր տիպի կոմպրոմատներ են դրվել, այդ թվում և ինտիմ բնույթի: Այս ամենը գալիս է ևս մեկ անգամ վկայելու, որ Վեհափառ Հայրապետի դեմ այսօրինակ կերպարների օգնությամբ հայտարարված պատերազմը չունի ոչ մի հոգևոր հիմք, այլ իրենից ներկայացնում է բացառապես ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգ»։

Մանրամասները՝ տեսանյութում