ԺամանցՇոու-բիզնես

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հասարակության շրջանում բուռն քննադատությունների առիթ է դարձել այն, թե ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացնում ազգությամբ ռուս աղջիկ և ինչո՞ւ է մրցույթին մասնակցելու ընտրական փուլը անցկացվել ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանի հետ: Ըստ նրա՝ նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպման իրավունքը պատկանում էր Endeavor’s IMG-ին, որը 2 տարի առաջ այն վաճառել է Thailand’s JKN-ին, նա էլ կանոններ է փոխել:

«Նոր տնօրենը եկավ, փոխեց մրցույթի բոլոր կանոններն ու օրենքները, և «Միսս տիեզերք»-ի 70 տարվա ավանդույթները կոտրվեցին։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցել «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։

Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ամուսնացած լինել-չլինելուց, երեխա ունենալ-չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, որը կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը»,- մանրամասնում է նա։

Իրինա Զախարովա

Գոհարի խոսքով՝ նախկինում ազգային տնօրենի համար ևս սահմանված են եղել չափանիշներ: Ըստ նրա՝ խիստ հետևել են, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մասնակիցների հանդեպ, կազմակերպչական հարցերում և այլն, սակայն այդ կանոնը այժմ ևս հանվել է։

«Ես Հայաստանը ներկայացրել եմ «Միս տիեզերք» մրցույթին 2018 թվականին, մինչև 2023 թվականը իմ ղեկավարությամբ հինգ գեղեցկուհ պարբերաբար ներկայացրել է Հայաստանը «Միս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից։ Նախկինում ոչ մեկի լիցենզիա չէին տվել Հայաստանը ներկայացնելու համար, 2017 թվականին ես դիմեցի ու անցկացրի մրցույթը Օպերայի և բալետի թատրոնում։

Մրցույթի ղեկավարությունը շատ հավանեց և իմ պրոֆիլը ուսումնասիրելով՝ թույլ տվեցին, որ ՀՀ-ն առաջին անգամ Հայաստանը ներկայացնի «Միս Տիեզերք» մրցույթում 2018 թվականին»,- նկատում է նա։

Վերջինս ասում է՝ 2023 թվականին որոշել է դադարեցնել մրցույթի կազմակերպման մասնակցությունը, քանի որ այն շատ եռանդ ու ժամանակ է խլում: Բացի դա՝ դադարեցնելու պատճառներից մեկը եղել է այն, որ մրցույթի կազմակերպման նոր ընկերության ղեկավարը տրանսգենդեր է․

«Ես մեծ նվիրումով եմ սկսել մրցույթի անցկացմանը պատրաստվել։ Երկիր եմ ներկայացրել։ Անցկացրել եմ ազգային, համահայկական և երկու ամենամեծ միջազգային մրցույթները։ Ժամանակի ընթացքում շատ հովանավորներ ունեի, աջակիցներ, բայց այդքանը իրականացնելը դժվար գործընթաց էր։ Դադար վերցնելու պատճառներից մեկն էլ ես սկզբում թաքցնում էի, բայց հիմա նկատեցի, որ այլ մրցույթի էլ Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու»։

Այժմ, ըստ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրենի, ռուս գեղեցկուհին, որը պետք է ներկայացնի Հայաստանը միջազգային մրցույթում, ընտրվել է օրենքի խախտմամբ։ Ընտրական մրցույթը պետք է կայանար Հայաստանում․ «Աղջիկը չի ապրել այստեղ, այլ իր հարցազրույցներում լսել ենք, որ ուղղակի որպես զբոսաշրջիկ է եկել։ Օրենքի համաձայն՝ պետք է անձնագիր ունենա հայկական, բայց այսքան խոսակցություններից հետո մինչ այժմ դա չեն ցուցադրել։

Ստացվում է, որ 2 միլիարդ մարդ աշխարհում պետք է հետևի, թե ինչպես է Հայաստանը ներկայացնում ռուս մասնակից, այն դեպքում, երբ գիտենք, թե ինչ վերաբերմունք ունի միջազգային հանրությունը հիմա Ռուսաստանի հանդեպ։ Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի շուրջ պետք է լռել։ Մեր գեղեցկուհիները նամակներով դիմել են համապատասխան կառույցներին»։

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել բիզնեսվումն Յուլյա Պավլիկովան:

irina zaxarova yulia

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել