Աշխարհ

«Միսս Թուրքիային» սպառնում է 5 տարվա բանտարկություն

«Միսս Թուրքիային» սպառնում է 5 տարվա բանտարկություն

Նախկին «Միսս Թուրքիա» Սինեմ Սյուլյունին սպառնում է 5 տարվա բանտարկություն սկեսրոջը սպառնալու համար։

2005թ․ Թուրքիայի գեղեցկուհի ճանաչված Սյուլյունը 2013թ․ ամուսնացել էր Թուրքիայում հայտնի գործարար Մուսթաֆա Յուքսելի հետ։ Սակայն 3 տարի անց բաժանվել էր ամուսնուց, ինչից հետո 2016թ․ դատի էր տվել սկեսրոջը և սկեսրայրին՝ իրենց ննջասենյակում գաղտնալսող սարք թաքցնելու համար։

Վերջիններս դատապարտվել են 2․5 տարի ազատազրկման։ Սակայն վերջերս Ստամբուլի ռեստորաններից մեկում Սյուլյունը հանդիպում է նախկին ամուսնու ընտանիքին։ Նրանց միջև վեճ է ծագում, ինչից հետո նրա դեմ դատական գործ է բացվում։

Կիսվել