Աշխարհ

«Միսս Եվրոպա-Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս

27-ամյա մոդել, «Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսին արժանացած Գյուլեր Էրդողանը մահացել է ոստիկանությունից փախչելիս։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։

Գիշերային ակումբում հանգստանալուց հետո աղջիկը հարբած վիճակում նստել է ղեկին, սակայն նրան կանգնեցրել են անցակետում։ Այդ կապակցությամբ Էրդողանը լքել է մեքենան եւ փորձել թաքնվել ոստիկանությունից։

Աղջիկը վազել է վերգետնյա անցումով, և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում։ Այդ պահին անցումով ավտոմեքենա է անցնելիս եղել և գցել է նրան տակը։ Մոդելը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը սկսել է հետաքննել մահվան դեպքը։

miss kosovo erdogan