«Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միռնա Պստիկյանը
«Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միռնա Պստիկյանը
Քիչ առաջ ավարտվեց «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Միրնա Պստիկյան։
Վերջինս կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում։
Առցանց քվերակությամբ եզրափակիչ անցավ Լիանա Եղիազարյանը։ Եզչափակչում էին նաև Քրիստինա Անայանը, Միռնա Պստիկյան, Պրեմի Դավթյանը, Վիկա Բալոյանը։
Ըստ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի՝ այսպիսի ձևաչափը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու աղջիկներին։
«Արդեն երկու տարի է՝ մշակում ենք մի ձևաչափ, որով կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկներին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ:
Մեր աղջիկները կրթված են, շատերը մեծ հաջողությունների են հասել բիզնեսում: Պարզապես ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետև հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնելու մյուս երկրների գեղեցկուհիների կողքին և մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- ասաց Գոհարը։