Միջադեպ «Ոստան» ռեստորանում․ ընթրիքից հետո սպասարկման վճար են պահանջել
Միջադեպ «Ոստան» ռեստորանում․ ընթրիքից հետո սպասարկման վճար են պահանջել
Armlur.am-ը գրում է․ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն մի հրապարակում է պտտվում, որը կապված է «Ոստան» ռեստորանի հետ։ Մի օգտատեր՝ GlobalGaz, կրկին որպես գովազդ տարածել է 2022 թվականի նորեմբերին արված մի հայտարարություն:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Երևանի «Ոստան» ռեստորանում՝ հանցագործներ, թե՞ անգործունակություն է.
Մի խոսքով, Extraordinary Travel Festival-ի (մեծ ճամփորդական փառատոն Հայաստանում) շրջանակներում մենք ընթրիք էինք կազմակերպել 125 ներկաների համար Երևանի «Ոստան» ռեստորանում:
Ես հանդիպեցի տնօրեն Կարինե Նազարյանի հետ (ցածր էներգիա ունեցող, անշուք անձնավորություն) և մինչ միջոցառումը պայմանավորվեցինք մանրամասն առաջարկի շուրջ: Դա excel աղյուսակ էր, որը սպասարկման վճար չուներ:
Ընթրիքից հետո նա ներկայացրեց իմ հաշիվը, բայց այս հաշիվն ուներ 10% սպասարկման վճար»։
Ըստ օգտատիրոջ, նրան չեն տեղեկացրել սպասարկման տոկոսի մասին, և ըստ նրա, իրեն խաբել են։ Հրապարակման մեջ գրված է՝ սեփականատիրոջը՝ Կարեն Մարգարյանին (Կարեն Մարգարյան) կոչ են անում 2500 ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարել @armenianheroes-ին բարեգործական հիմնադրամին։
Ըստ օգտատիրոջ նրան սկզբում ներկայացրել են ցանկ, որտեղ սպասարկման տոկոսներ չեն եղել, սակայն վերջում կազմած հաշիվի 188 հազարը եղել է սպասարկման վճար՝ հաշվի 10%-ը։
Armlur.am-ը փորձեց պարզել արդյոք սա ինչ հրապարակում է և համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։ Ռեստորանից մեզ պատասխանեցին, որ նման բան եղել է, հրապարակում կատարողն էլ «եղել է խելագարի մեկը», ով ամիսներ անց, այս տարվա սկզբին նման մի նամակով էլ դիմել է «Հայր և որդի երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանին։
Ըստ «Ոստան» ռեստորանի մենեջերի, այդ մարդու արարքից շատ ռեստորաններ են տուժել, քանի որ այս գործողությունը պարբերաբար կրկնվում է՝ փոխելով ուղղությունները և թիրախները։ Իսկ պահանջվող գումարի մասին նա, որևէ տեղեկություն չուներ, իսկ տնoրինությունն արձակուրդում է։