Միջադեպ Երևանի մետրոպոլիտենում․ քաղաքացիները վեճի բռնվեցին ակցիա անցկացնողների հետ (Տեսանյութ)
Միջադեպ Երևանի մետրոպոլիտենում․ քաղաքացիները վեճի բռնվեցին ակցիա անցկացնողների հետ (Տեսանյութ)
Մի խումբ անձինք վաղ առավոտյան փակել էին Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, իսկ «Գործարանային» կայարանում բախում է տեղի ունեցել մետրոյով երթեւեկող քաղաքացիների և մուտքերը փակած անձանց միջև:
Աշխատանքի շտապող քաղաքացիները վեճի բռնվեցին մուտքերը փակածների հետ, պահանջեցին թողնել մետրոյի աշխատանքն ընթանա բնականոն հունով:
Որոշ ժամանակ մետրոն չաշխատեց այս կայարանում, դռները փակվեցին, քաղաքացիներին վագոններից դուրս հանեցին: Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարները հեռացվեցին, և մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվեց:
Աշխատանքի շտապող քաղաքացիները ծափահարում էին ոստիկանության աշխատակիցներին: Նույն իրավիճակն է եղել այլ կայարաններում ևս:
Տեսանյութը ստորև