Մամուլ

«Միջադեպն ինձ համար անընդունելի է»․ Խաչատուր Սուքիասյանը` երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

«Միջադեպն ինձ համար անընդունելի է»․ Խաչատուր Սուքիասյանը` երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

Գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

krakocner vostikanutyun

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Կիսվել