«Միշտ էլ գալիս է հատուցման պահը». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակահեղափոխական շիզոֆրենիան ոմանց այդպես էլ հանգիստ չի տալիս…
Քաղաքականության մեջ կան գրված և չգրված կանոններ և դրանք չպահպանող գործիչներն անխուսափելիորեն հայտնվում են քաղաքական աղբանոցում… Իսկ պատժի անխուսափելիությունը պետք է «դաս» լինի այն գործիչների համար, ովքեր կարծում են, թե իրենք անպարտ են…
Ցավոք, նրանց մեծամտության և թալանի պատճառով հայ մարդն անցել է զրկանքների դժվարին ճանապարհով… Միշտ էլ գալիս է հատուցման պահը… Իսկ այն սովորաբար լինում է ցավոտ։ Պարզապես պետք չէ բազմաթիվ սխալներին ավելացնել ևս մեկը. այդ դեպքում ժողովրդի արձագանքը չի ուշանա, այլ ընդհակառակը` արհամարհանքը կկրկնապատկվի…
Հ.Գ. Իսկ հետ վերադարձի մասին խոսելը, ոչ այլ ինչ է, եթե ոչ զառանցանք… Իսկ կյանքը ցույց տվեց, որ նման մարդիկ, եթե նրանց կարելի է մարդ անվանել, երբեք չհասկացան, թե ինչ աղետ էին այս չքնաղ երկրի և աշխատասեր ժողովրդի համար…
Հ.Գ. Երբ հիվանդ մարդուն հարազատները հոգեդարձ են անում, նրան պատճառում են ֆիզիկական և հոգեկան մեծ ցավ… Քաղաքականության մեջ այս պրոցեսը մի փոքր այլ է…
Ժողովուրդը երբեք չի ներում քաղաքական այն հոգեդարձվողներին, ովքեր կենդանության նշաններ են ցույց տալիս… Պատժում է, ու վերջ, իսկ ամենամեծ պատիժն արհամարհանք է…»: