Միշիկի ներկայացրած «բացահայտումները» որոնց միջի ստերը աչքի են զարնվում
Միշիկի ներկայացրած «բացահայտումները» որոնց միջի ստերը աչքի են զարնվում
Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միշիկը ռուսերեն չգիտի՞ կամ Սպիտակ թելերով կարված հերթական սուտը
Առ այսօր Համազգային փեսա Միքայել Մինասյանը իր բացահայտումներով օգնում էր Նիկոլ Փաշինյանին՝ ձեռքի հետ բացահայտելով անցյալ 30 տարիներին իրենց կատարված հանցագործությունների սխեմաները։
Նա մեղադրում էր վարչապետին ադամանդի առևտրի մեջ, ինչից մենք տեղեկացանք, որ վարչապետը ադամանդի մեծ խմբաքանակ վաճառելու միջոցով ապահովել է կոռոնովիռուսի կողմից կանգնեցված երկրի բյուջեի կատարողականը, իմացանք նաև, որ պահեստում մնացած ծխախոտը հասցրել է սպառողին ամեն ինքնաթիռից ունենալով 14 միլլիոն դոլլար։
Այս դրվագներում Հայ ժողովրդի շահերը չեն ոտնահարվում, այլ հակառակը՝ առանց հասկանալու կատարվում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գովքը։
Ստի Վերջի 7րդ սերիայում վերջապես հասանք լուրջ մեղադրանքի՝ իբր կորցնելով զենքի առևտրի իր հնարավորությունը Նիկոլը Բանակի համար գնել է ժամկետանց զենք, որ “լցնի իր գրպանները”։
Մեջբերում՝ «-Նիկոլ Փաշինյանը երբ իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով էլ չի կարող աշխատել փող և զենք ծախել երրորդ երկրներին Հայաստանի հաշվին, մտածելուց հետո գտավ նոր ձև թե ոնց շարունակել օգտվել ՀՀ պաշտպանության նախարարության Բյուջեից։ Մենք խոսում ենք Օսա Օկա զինատեսակի մասին․․․․» (9:50)
Ինչպես երևում է հենց Միքաել Մինասյանի ներկայացրած վիդեոյից, Օսա Օկա գործարքը եղել է 27.12.2019, Ինչի մասին Նիկոլը խոսել (ըստ փեսայի “փիառվել է”) Կապանում 25.02.2020թ։
Այնինչ վարչապետը իմացել է Դավիթ Գալստյանի Ռուսաստան մուտքի արգելքի մասին ․․0.01.2020թ, այսինքն հունվարին․․․․
Սխալմունքը գալիս է այն փաստից, որ ոմն Գալստյանի մուտքը Ռուսաստան արգելվել է 01.12.2019 թվից՝ ինչը երևում է հենց Մինասյանի ներկայացրած ռուսերեն փաստաթղթից, այլ ոչ թե 02.09.2019թվից։
Նիկոլ Փաշինյանը չէր կարող, չէր հասցնի ֆիզիկապես, հունվարին իմանալով արգելքի մասին «մտածելուց հետո գտնել նոր ձև շարունակելու օգտվել ՀՀ պաշտպանության նախարարության Բյուջեից» և Օսա Օկա առներ դեկտեմբերին։
Միշիկի համար բացատրեմ, որ 02.09.2019, ոչ թե Ռուսաստան մտնելու արգելքի, այլ իր իսկ ներկայացրած փատաթղթում կարմիրով ընդգծված ոմն Գալստյանի անձնագրի վավերականության ժամկետն է՝
02.09.2019ից 02.09.2029….
Այո, եթե Նիկոլը իմանար 2019թ սեպտեմբերին արգելքի մասին, միգուցե ըստ Միշիկ, կհասցներ դեկտեմբերին զենք գնել, բայց արգելանքը դրվել դեկտեմբերին, Նիկոլը դրա մասին իմացել է Հունվարին․․․․
Լավ միթե Միշիկը Ռուսերեն չգիտի․․․․
Ահա այսպիսին են Միշիկի ներկայացրած «բացահայտումները» որոնց միջի ստերը աչքի են զարնվում՝ կարված են սպիտակ թելերով»: