Մամուլ

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի ՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Այս մասին հայտնել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։

Պաշտոնական Բաքուն նաև ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։