Ազատ խոսք

«Մինչ դուք ճռում եք վարկերի ու պարտքերի տակ, ձեր պաշտելի «բարերարը» 3 մլն. դոլար արժեքով մատանիները դարակում է պահում»

«Մինչ դուք ճռում եք վարկերի ու պարտքերի տակ, ձեր պաշտելի «բարերարը» 3 մլն. դոլար արժեքով մատանիները դարակում է պահում»

Մհեր Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծիծաղելի է, բարերար, բարեգործ էլ չգիտեմ ինչ …

Ախր այ ժողովուրդ ջան, էդ «բարերարի» 2 մատանիի վաճառքից գոյացած գումարը միայն բավարար է, որ Հայաստանում ժողովուրդը այլևս առանց սպառողական վարկ ապրի։

Մինչ դուք ճռում եք վարկերի ու պարտքերի տակ, ձեր պաշտելի «բարերարը» 3 և 1 մլն. դոլար արժեքով մատանիները դարակում է պահում և ով գիտի, նույնիսկ չի հիշում, որ էդ արժեքով մատանի ունի։

Դե գնացեք համապատասխան տեղներդ ճղեք հանուն ձեր բարի քեռու …

Թասիբ, այ էս թասիբի բացակայության պատճառով է, որ մարդ բառը շատերը հետևից են կարդում։»

Կիսվել