Մամուլ

«Մինչ այս պահը որևէ կերպ չեմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերին, սակայն ԱԶԳԻՍ որոշ շերտի երևակայությունը գերազանցեց իմ սպասելիքները»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի համաքաղաքացիներ, մինչ այս պահը որևէ կերպ չեմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերին: Սակայն ԱԶԳԻՍ որոշ շերտի երևակայությունը գերազանցեց իմ սպասելիքները։

Մինչ այս պահը որևէ կերպ չեմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերին: Սակայն ԱԶԳԻՍ որոշ շերտի երևակայությունը գերազանցեց իմ սպասելիքները։ Ֆանտաստիկ այս շարքը կարելի է էլի շարունակել. ինչևէ….

Ֆանտաստիկ այս շարքը կարելի է էլի շարունակել. ինչևէ…. 

Ճիշտն ասած հիասթափված եմ մի հոծ զանգվածի քննադատության որակից, որ կարող էր լինել առավել առարկայական և զերծ բամբասանքային էլեմենտից:

Հատուկ շեշտադրումով անդրադառնամ քաղաքականության մեջ իմ հայտնվելու ժամանակագրությանը: Ես քաղաքական ասպարեզում 2017թ. ավագանու ընտրությունների ժամանակ չէ, որ հայտնվել եմ, ինչպես շատերը։ Սկսած 2003 թվականից, երբ ես դեռ դպրոցական էի, ընտանիքիս հետ ներկա եմ եղել ռեժիմի դեմ բոլոր պայքարներին՝ 2003 թ., 2004 թ., 2008 թ., 2013 թ., ընդհուպ մինչև “Էլեկտրիկ Երևան”… կատարել եմ անդրկուլիսյան մեծ աշխատանք: Իսկ ավագանի ընտվելուն պես՝ լծվել եմ աշխատանքի, կատարել եմ այն, ինչի համար ստացել եմ ՁԵՐ քվեները, արձագանքել եմ բոլոր գանգատներին և ահազանգել համապատասխան մարմիններ։

Կրկին հիասթափեցնեմ. Ձեր բացասական քննադատություններն ինձ առավել քան ուժ տվեցին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ անծանոթ դրական արտահայտվողներին, որոնք անասելի շատ են՝ անչափ շնորհակալ եմ, որ իմ մեջ տեսաք այդ պոտենցիալը, իսկ ծանոթ շրջապատին էլ, ինչպես նաև անծանոթ, ինձ չսիրողներին և քննադատողներին ասեմ, որ չեմ հիասթափեցնի և դուք դեռ կհպարտանաք ինձանով։

Ես պատրաստվում եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել, և ով գիտե, գուցե Երևանը մի օր ունենա կին քաղաքապետ։

Հարգանքով՝

Թեհմինա Վարդանյան

Հ.Գ. Բոլորիդ սիրում ու հարգում եմ… անկախ ամեն ինչից

Կիսվել