ՄամուլՏեսանյութ

«Մինչև Վենսը գա, ուզում ենք հանդիպել նախագահին»․ անհետ կորածի հարազատը զանգել է նախագահի ընդունարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին ՀՀ Ազգային ժողովի դիմաց անհետ կորած անձանց հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։

Դրսում սպասող հարազատները ArmLur.am-ին տեղեկացրին, որ իրենց ԱԺ-ում ոչ մեկ չի ընդունել։ Նրանք այս պահին ԱԺ-ի ընդունարանում են եւ պահանջում են հանդիպում ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

Անհետ կորած անձանց հարազատներից ArmLur.am-ին տեղեկացրին, որ Անդրանիկ Քոչարյանի օգնականն է իջել իրենց հետ զրուցել, որի միջոցով էլ փոխանցել են, որ ցանկանում եմ համդիպել Քոչարյանի հետ։ Նրանց խոսքով առ այս պահ Քոչարյանը չի իջել հանդիպելու, զրուցելու իրենց հետ։

Անհետ կորածի հարազատները նախագահականի ընդունարանում զանգահարել են բողոքիների և դիմումների ընդունման բաժին, նրանց տեղեկացրել են, որ հանդիպման համար հատուկ օրեր են նշանակված և այդ օրերին կարող են ընդունել, սակայն ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը պահանջել է, որ այսօր հանդիպեն նախագահի հետ։

Բաժնից տեղեկացրել են՝ կզեկուցեն՝ մինչև ԱՄՆ փոխնախագահ Վենսի ժամանելը նախագահի հետ հանդիպում ունենալու դիմումով։

Մանրամասները՝ տեսանյութում․