ՄամուլՏեսանյութ

Մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ ունենալու ենք նոր դեպքեր. Փաշինյան (Տեսանյութ)

Մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ ունենալու ենք նոր դեպքեր. Փաշինյան

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք հայտարարում եւ այդ պայքարի իմաստն այն է, որ տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ:

Նրա խոսքով, նման քայլի գնալու հիմնական պատճառն այն է, որ առնվազն մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ պետք է շարունակենք ունենալ նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել:

Մեր խնդիրն է վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն ու կորոնավիրուսի հետ համատեղ ապրելն է:

Համաձայնեք մեկ տարի փակված մնալ հնարավոր չէ: Եթե մենք իմանայինք, որ մեկ ամիս էլ ամենախիստ փակված ռեժիմով մնալու դեպքում կարող ենք արձանագրել համավարակի հաղթահարում, կարելի էր գալ այդպիսի լուծման, բայց այդպիսի բան հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 4-ից բացվում են մշակող արդյունաբերության ոլորտը, մանրամեծածախ առեւտրի որոշակի հատված՝ բացառությամբ խոշոր առեւտրի կենտրոններից, շուկաներից, մոլերից.

«Բացառություն են կազմում 10-12 ոլորտ, որոնց վրա կտարածվի սահմանափակումները:

Շարունակում է փակ մնալ կրթության ոլորտի գործունեությունը, տրանսպորտի ոլորտը, որը վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավոր ոլորտներից մեկն է:

Հույս ունենք, որ որոշակի կանոնների մշակումից հետո հնարավորություն չունենանք տրանսպորտը բացելու»:

Տեսանյութը ստորև

Կիսվել