Մինչեւ Քուռ չհասնենք, պատերազմը չի վերջանալու. սպասում ենք էդ օրվան. Բերդի բնակիչ
Մինչեւ Քուռ չհասնենք, պատերազմը չի վերջանալու. սպասում ենք էդ օրվան. Բերդի բնակիչ
Տրամադրությունն էստեղ լրիվ լավ է, մարտական է. սա մեզ համար սովորական բան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բերդի բնակիչ Ռաֆիկ Մելիքյանը:
«Բերդին նախկինում երբեք չեն խփել, բայց Չինարիում, Այգեպարում, Մովսեսում միշտ էլ խփել են: Բայց մենք չենք կոտրվում: Մեր հույսը մեր բանակի վրա է, որն ամուր կանգնած է իր դիրքերում: Մենք էլ մեր առօրյա կյանքի մեջ ենք, աշխատում ենք:
Ոչ միայն չենք ընկճվել, այլ սպասում ենք, որ մի օր հայերը մի լավ հակահարձակման անցնեն, մինչեւ Քուռի ափը հասնենք ու էս պատերազմը վերջացնենք: Մինչեւ Քուռ չգնանք, պատերազմը չի վերջանալու»,-ասաց նա:
Ռաֆիկ Մելիքյանն ընդգծեց, որ երեկ 1995 թվականի հետո առաջին անգամ էր, որ ական է ընկել Բերդ քաղաքում, «Տավուշ տեքստիլ» ընկերության մոտ: Այսօր արդեն խաղաղ է, կրակոցներ չկան: Մեզ համար սա սովորական է, Մեր ժողովուրդն ավելի վատ բաներ է տեսել, դրա համար դրանից մեր կյանքը չի փոխվել, սովորական հունով գնում է առաջ:
Մեր ժողովրդի տրամադրությունը շատ բարձր է, որովհետեւ հավատում են մեր բանակին, մեր վարչապետին, որ հաղթանակած ենք դուրս գալու եւ խաղաղություն է լինելու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում