Միհրան Ծառուկյանի անդրադարձը՝ Մայր Աթոռի իրադարձություններին
Միհրան Ծառուկյանն իր ինստագրամյան էջում՝ Սթորի բաժնում, անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրադարձություններին՝ հրատարակելով այսօրվա իրադարձությունների տեսանյութը:
«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։#ամոթ», – գրել է նա:
Նշենք, որ այսօր իրավապահները մեծ ուժեր էին կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Միքայել Սրբազանը իրեն աջակցող քաղաքացիների ու հոգեւորականների հետ ոտքով ուղեւորվել է Երեւան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։