«Մենք բաժանվեցինք». Միխայիլ Գալուստյանը՝ ամուսնալուծության մասին
Հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ Վիկտորիա Գալուստյանից, որից ունի 2 դուստր:
Այս մասին նա գրել է ինստագրամյան իր էջում և հրապարակել լուսանկարներ:
«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները և այնպես պատահեց, որ անցյալ տարի մեր համատեղ ուղին ավարտվեց։ Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով։
Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքի, երախտագիտության զգացումով մեր միջև եղած ամեն ինչի համար։
Մենք շնորհակալություն հայտնեցինք միմյանց միասին անցկացրած տարիների համար և շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել։ Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է», – գրել է Միխայիլ Գալուստյանը:
