Շոու-բիզնես

«Միլան հայրիկի կրկնօրինակն է»․ Սիլվա Հակոբյանի առաջին հարցազրույցը մայրանալուց հետո. ֆոտո

«Միլան հայրիկի կրկնօրինակն է»։ Արդեն հայտնել ենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր մայրիկ է դարձել։ Նրա և սիրելիի՝ Նորայրի առաջնեկը ստացել է Միլա անունը, որը մայրիկն ընտրել էր դեռ 8 տարի առաջ։

Մայրանալուց հետո Սիլվան առաջին հարցազրույցն է տվել ու հայտնել, որ ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Նորաթուխ մայրիկը կատակեց, որ «կերած-խմած» աղջիկ է ունեցել՝ 3,1 կգ քաշով և 51 սմ հասակով։

Սիլվան պատմեց, որ կարճ ժամանակով է տեսել դստերը, բայց հասցրել է նկատել, որ նա հայրիկի կրկնօրինակն է։ 

Սիլվա հակոբյան

Մինչև մայրանալը տված հարցազրույցում Սիլվան նկարագրել էր, թե իր պատկերացմամբ ինչպիսին է լինելու դուստրը։

«Շատ սպիտականաշկ, շեկ մազերով, կապուտաչյա, համովիկ, սիրուն աղջիկ: Իմ կարծիքով՝ պապայի գեներն ուժեղ կլինեն»,- ենթադրում էր երգչուհին և, իր խոսքով, չէր սխալվում։ Ըստ մայրիկի՝ փոքրիկը շատ նման է հայրիկին։

Սիլվա Հակոբյան

«Չեմ համբերում, թե երբ եմ կրկին տեսնելու փոքրիկիս։ Քիչ հետո կտեղափոխվեմ հիվանդասենյակ և իրեն կբերեն ինձ մոտ»,- ասաց նորաթուխ մայրիկը։ Փոքրիկ Միլայի ծնունդը շատ սպասված էր Սիլվայի ու Նորայրի ընտանիքում։ Հիմա երգչուհին իրեն լիարժեք երջանիկ է համարում։

Սիլվա Հակոբյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել