Մամուլ

Հայտնի է Արշակունյաց պողոտայում ռուսական «Միգ»-ի գիշերային միջադեպի մանրամասները

Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում Էրեբունի ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները. արտակարգ իրավիճակի մասին ավելի վաղ հաղորդել էր Shamshyan.com-ը։

Միգ ինքնաթիռի տեղափոխման ժամանակ միացման կցորդիչի շղթան պոկվել է և ինքնաթիռը դուրս է եկել ճանապարհային գոտուց։ Տեղափոխումն իրականացվել է Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը կարճ ժամանակով խափանվել է, ինքնաթիռը չի վնասվել։ Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: