Միգուցե պատասխանե՞ք Ալիևին, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան. Թաթոյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք` «խաղաղություն եք հաստատել» ու զբաղված եք Թալինի ՔՊ շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է` «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»»,- նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հարցադրում է արել. «Միգուցե պատասխանե՞ք, թե պարտադիր հա՞յ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան «կոշիկ լիզող», «վնգստացող» ու նման արտահայտություններով»։


