Մամուլ

Միասնական տոմսային համակարգի հավելվածով հնարավոր կլինի գնել 8 տեսակի տոմս

Bavnews.am-ը տեղեկացավ, որ արդեն գործում է միասնական տոմսային համակարգի հավելվածը՝ transport.yerevan.am կայքը։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս։

Հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգեք՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում։

«transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական տոմսային համակարգի առաջին հարթակն է։ Սա մի հարթակ է, որտեղ բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տերբեր կայքեր, ունենալ օգտահաշիվներ։

Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին՝ որպես կրիչ»։

ուղետոմս

«90 րոպե»

Այս տոմսը նախատեսված է 90 րոպեի ընթացքում օգտագործման համար՝ հնարավորություն տալով կատարել մինչև 3 ուղևորություն։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«1 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 8 ուղևորություն 24 ժամվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«7 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 30 ուևորություն 7 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

միասնական տոմսային համակարգ

«30 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություններ 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«90 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 90 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«365 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 365 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«10 ուղևորություն» (Բազմակի օգտագործման տոմս)

Այս տոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«Զվարթնոց» օդանավակայան տոմս

Այս տոմսը նախատեսված է դեպի «Զվարթնոց» օդանավակայանից կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն մեկ ուղևորություն կատարելու համար։

Օգտագործման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի փետրվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Միասնական տոմսային համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս:

Կիսվեք էջում