Մամուլ

Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի հայրենակիցներ, 

Ավարտին է մոտենում 2025 թվականը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։ 

Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:

Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։