Միանգամից երկու հզոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Միանգամից երկու հզոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Թուրքիայում ևս երկու հզոր երկրաշարժ է գրանցվել. կան փլուզումներ
Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 3 րոպե տարբերությամբ երկու նոր երկրաշարժ է գրանցվել` համապատասխանաբար 6.4 և 5.8 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնը։
Թուրքիայի հարավ-արևելքում տներ են քանդվել, դրանց քանակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում։
Փետրվարի 6-ին Թուրքիայի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի թիվը գերազանցել է 47000-ը:
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։
Այս պահին զոհերի թիվը կազմում է 41 156, վիրավորներինը՝ 105 505։