Պիրսինգ, դիմահարդարում․ միայն տեսեք ինչ տեսք ունի Քիմ Քարդաշյանի 12-ամյա դուստրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր 12-ամյա դստեր՝ Նորթ Ուեսթի պիրսինգի պատճառով։ Մեկնաբանությունները հրապարակվել են Daily Mail կայքում։
Նորթ Ուեսթը հանդես է եկել երկար կապույտ կեղծամով, ունի պիրսինգ և դիմահարդարում։
Ինտերնետ օգտատերերը քննադատել են Քիմ Քարդաշյանին դստեր պիրսինգի համար։ Daily Mail-ի ընթերցողները գրել են.
«Ձեր կարծիքով՝ ամսական քանի՞ օր է Քիմն անցկացնում իր երեխաների հետ։ Նորթը 12 տարեկան է, բայց նա իրեն պահում է այնպես, կարծես 30 տարեկան լինի. մեծ թերապիայի հաշիվներ են սպասվում»։
«Քիմը սարսափելի մայր է։ Նրա երեխաները պարզապես աքսեսուարներ են և գումար վաստակելու միջոց»։
«Ծնողները հիմար են, նրանցից շատ բան չես կարող սպասել»։





