Շոու-բիզնեսԺամանց

«Միայն նկարահանվելով ընտանիք պահել հնարավոր չէ». Վարդան Հովսեփյանը՝ ամուսնական ճգնաժամերի ու դրանք հաղթահարելու մասին

«Միայն նկարահանվելով ընտանիք պահել հնարավոր չէ». Վարդան Հովսեփյանը՝ ամուսնական ճգնաժամերի ու դրանք հաղթահարելու մասին

Դերասան Վարդան Հովսեփյանի որդին այսօր արդեն 5.5 ամսական է: Փոքրիկ մարդուկը հայրիկի համար  դարձել է  աննկարագրելի էակ, ում ծնունդից հետո Վարդանը սկսում է գիտակցել հետևյալը.

«Երեխային պետք է նվիրվես ամբողջությամբ: Ոչ թե պատասխանատվության զգացում ունենալով պետք է սեր տաս նրան, այլ հակառակը. ամեն վայրկյան բալիկը պետք է զգա իր ծնողների սերն ու ջերմությունը իր հանդեպ»,- Showbiz.am-ի հետ ունեցած զրույցում ասում է դերասանն ու հավելում, որ այսօր գլխավոր տեղում իր երեխան է, և եթե անգամ հանդիպում է տարբեր դժվարությունների, կենցաղային խնդիրների, փորձում է չթուլանալ և հանուն երեխայի, հանուն ընտանիքի հաղթահարել դրանք.

«Բալիկիս ծնունդն աշխարհում ամենակարևոր փուլն էր ինձ համար. Փոփոխությունը գլոբալ առումով նա է, որ հիմա ավելի հաճախ եմ հահաղորդակցվում Աստծո հետ»:

Վարդան Հովսեփյան

Համատեղ ամուսնական կյանքի տարբեր փուլերում ամուսինները շատ անգամ բախվում են նաև վեճերի, դժվարությունների և ճգնաժամ ասվածին: Վարդանի կարծիքով ընտանեկան բարդություններ միշտ էլ կլինեն և առանց դրանց նույնիսկ միապաղաղ կլինի ամեն բան, բայց այ ինքն ու իր կինը բոլոր դժվարությունները հաղթահարում են ժպիտով. «Առիթ չի լինում իրարից նեղանալու, բայց եթե լինի էլ, կարծում եմ՝ իրար հերթ չենք տա հաշտվելու քայլեր անելու համար»,-ուրախությամբ նշում է դերասանը:

Վարդանն արդեն հասցրել է դառնալ ամեն ինչից գլուխ հանող և հասկացող հայրիկ: Վարդանը մեծ նշանակություն է տալիս երեխային զբոսանքի՝ մաքուր օդ շնչելու տանելու, թեև խոստովանում է, որ իր և կնոջ առօրյան առաջվա նման ազատ չէ. այսօր իրենք են ենթարկվում բալիկի թելադրածին: Այնուամենայնիվ, իրենց չեն զրկում  երիտասարդությունն ու ամուսնական կհանքը վալելելուց. «Երբ մի փոքր էլ մեծանա, ավելի հեշտ կլինի վայելելը. դեռ փոքրիկ է, բայց այո, մենք ձգտում ենք զբոսնել և լինել ամենատարբեր վայրերում կնոջս հետ և չմոռանալ նաև մեր մասին»:

ամուսնական ճգնաժամեր

Խոսելով նկարահանումների ու առաջարկների մասին՝ դերասանն ասաց, որ ունենում է տարբեր առաջարկներ, բայց հիմա դեռ ստույգ ոչինչ ասել չի կարող. «Ըստ իս՝ դերասանը բոլոր կերպարներում պետք է փորձի, իսկ հանդիսատեսն ինքը կվորոշի, թե որտեղ է ուզում տեսնել տվյալ դերասանին: Երբ արդեն նկարահանվեմ, ավելի ստույգ կասեմ իմ սիրելի հանդիսատեսին»:

ամուսնական ճգնաժամեր

Այնուամենայնիվ, առաջարկների պակաս չունենալը Վարդանին հետ չպահեց 2-րդ աշխատանք ձեռք բերելուց. այսօր դերասանն աշխատում է նաև մեր քաղաքի ժամանցի վայրերից մեկում ՝ որպես PR մենեջեր. «Միայն նկարվելով ընտանիք պահել հնարավոր չէ. այնքան շատ են կենցաղային հարցերը, որ ժամանակ չի լինում տրամադրել մնացած անձնական հարցերին: Դրա համար էլ միշտ կողմ եմ եղել , երբ դերասանը նաև զբաղվում է այլ գործով. կողքից աշխատելը միայն օգնում է»,-վստահեցնում է Վարդանը:

ընտանիք պահել

Զրույցի վերջում՝ Վարդանից հետաքրքրվեցինq՝ արդյո՞ք կինը երբեմն չի բողոքում իր ամուսնու այդչափ զբաղվածությունից. «Որ բողոքի, ի՞նչ պետք է անեմ: Գնամ նստեմ տանը, Իսկ իմ փոխարեն ո՞վ աշխատի: Չի եղել դեպք, որ հանդիպեմ նման խոսակցության ու շատ շնորհակալ եմ նրան»,-եզրափակեց նա:

Վարդան Հովսեփյան
Կիսվել