Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
Ադրբեջանն արդեն 46 օր է` արգելափակել է Լեռնային Ղարաբաղի ճանապարհն ու հերքում է դա։ Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ենթադրենք` իսկապես կա չար հայկական դավադրություն, որին ինչ-որ կերպ հաջողվել է համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ–ին, Եվրոպայի խորհրդին, ՄԻԵԴ-ին, որ կա շրջափակում, որն իրականում գոյություն չունի։
Լավ, ուրեն Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այս կազմակերպությունն անհապաղ փաստահավաք առաքելության ուղարկի Լաչինի միջանցք։
Սա կլինի միակ ճանապարհն Ադրբեջանի համար ապացուցելու, որ ԵԽԽՎ–ում ելույթ ունեցած հայերն ու այլ երկրներ ներկայացնող պատվիրակները ստում են»։