Ազատ խոսք

Միայն Հայաստանում կարող է ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակաօրինական է, բայց չվիճարկի դա որևէ օրինական եղանակով․ Ստյոպա Սաֆարյան

Միայն Հայաստանում կարող է ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակաօրինական է, բայց չվիճարկի դա որևէ օրինական եղանակով․ Ստյոպա Սաֆարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Միայն Հայաստանում կարող է․․․

– ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց չվիճարկի դա որևէ օրինական եղանակով, այլ գնա տուն, թե բա՝ հանրաքվեին չեմ մասնակցում․․․

– ընդդիմությունը հայտարարել, որ իշխանության վարկանիշն անասելի նվազել է, բայց Ոչ-ի շտաբ չբացի, որպեսզի ֆիքսվի իր վարկանիշը, իր տեսակետները քարոզարշավով, դռնեդուռ արշավով չհասցնի հասարակությանը, քանի որ չի կարող շփվել իրեն մերժած ու մերժող հասարակության հետ,

– ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց թաքնվի հանրապետական իրավապաշտպանների հետևում․․․

– իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունները հայտարարեն, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց ասեն՝ դե լավ, անցած լինի, հիմա թևակոխել ենք քարոզարշավի փուլ․․․

– իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունները ոչ թե հսկեն հանրաքվեի օրինականությունը, այլ Ոչ-ի քարոզարշավ անեն․․․»։

Կիսվել