Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը. Գագիկ Ծառուկյան
Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը. Գագիկ Ծառուկյան։ Այս մասին նշված է Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ
«Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ եւ անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարեւորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է:
Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ:
Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը:
Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան եւ միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին:
Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաեւ այն քաջորդիներին, որոնք հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի:
Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարեւոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս»: