«Մի՛ խղճացեք ինձ, որ ես բաժանված եմ». Անի Խաչիկյան
«Մի՛ խղճացեք ինձ, որ ես բաժանված եմ». Անի Խաչիկյան
Tert.am Life-ի LIFEROOM նախագծի հյուրը դերասանուհի Անի Խաչիկյանն է։ Դերասանուհու հետ զրուցել ենք ինչպես մասնագիտական ուղու, այնպես էլ վաղ տարիքից որպես վաճառողուհի, հրոշակեղենի արտադրամասում որպես հրուշակագործ աշխատելու մասին։
Անին պատմել է նաև 3-ամյա որդու, ծննդից հետո փոքրիկի ունեցած առողջական խնդրի, այդ ամենը հաղթահարելու մասին։
«Մեր հասարակությունը բաժանված կոոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,- «LIFEROOM» հաղորդաշարի եթերում ասել է դերասանուհի Անի Խաչիկյանը:
«Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց: Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- ասել է դերասանուհին:
Հիշեցնենք՝ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Անի Խաչիկյանն ու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ամուսնալուծվել են:
Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում