Մամուլ

Մեքենան 6 մետր բարձրությունից ընկել է Քասախ գետը. կա 4 վիրավոր

Մեքենան 6 մետր բարձրությունից ընկել է Քասախ գետը. կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 6 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել Քասախ գետում։

Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

meqena

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Կիսվել