Մամուլ

Մեքենան Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները ու կողաշրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում, «Սեմուր Ըդն Կո»-ի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյան ու գազախողովակներին, կոտրել դրանք, ապա բախվել քարերին և կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և նա ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Բախման հետևանքով կոտրված գազախողովակներից առաջացել է գազի արտահոսք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում