Մեքենան «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջից մի քանի մետր ընկել և կողաշրջված հայտնվել է դրա տակ
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ – Աշտարակ Մ3 խճուղում՝ «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


