Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելու
Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և գազալցակայաններում գազի լիցքավորման հարցերը կարգավորելու համար սեղանին է դրվել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կարգավորելու է նախկին օրենսդրության մեջ առկա բացերը և նպատակ ունի նվազագույնի հասցնել հայտնաբերված խախտումները:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ գազալցակայններում թեև տեղադրված են հրդեհի և տագնապի ազդանշման համակարգեր, սակայն նկատում է, որ հնարավոր չէ ասել այս տեխնիկակն լուծումները լիարժեք լուծում են գազալցակայաններում առկա խնդիրները, թե՝ոչ.
Ըստ Հայրապետյանի՝ առաջարկվող նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունների անունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել՝ ինքնաշեն տեղադրումների քանակը հասցնելով նվազագույնի: Գուցե վերահսկողության մի մասը տրվի ՃՈ-ին՝ տեխզնման կտրոնների վրա անհրաժեշտ նշումը պահանջելու մասով»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորինս ցածր գնով են քաղաքացիները պարտավորված լինելու անցնել այս կարգին: