Մամուլ

Մեքենաների բախման հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են «BMW» և «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով «Nissan Versa»-ի վարորդն է, տեղում մահացել է և կա 1 վիրավոր։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական, վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքնենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։