Մամուլ

Մեքենաներից բարձր երաժշտություն լսողները, անհարկի ազդանշաններ տվողները կտուգանվեն

Մեքենաներից բարձր երաժշտություն լսողները, անհարկի ազդանշաններ տվողները կտուգանվեն

Այս մասին Տելեգրամ ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու գործընկերներիս հետ։

«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։

Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»: