«Մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան». Սեդա Գրիգորյան
«Մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան». Սեդա Գրիգորյան
Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ.
«Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։
Նկուղի փորձաքննություն չեղավ, նկուղը չփնտրեցին, նկուղը չգտան: Նկուղի քրեական գործը քնեցնում են, բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։
Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։
Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ»։