Ազատ խոսք

«Մեր վզին դրված էս ձրիակերը, ծառայելով ռոբասերժական բանդային, պայքարում է ընդդեմ Հայաստանի»․ Լիզա Ճաղարյան

Մեր վզին դրված էս ձրիակերը, ծառայելով ռոբասերժական բանդային, պայքարում է ընդդեմ Հայաստանի։ Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչի՞ է մինչև հիմա Հանրային խորհրդի նախագահի աթոռին նստած մի մարդ, որը շարունակում է ծառայել իր նախկին պախաններին։ Էս հարցն էլ հո ԱԺ քնած դշխուհիների, դշխիկների ու Վ. Վարդանյանի մուծիլովկաներից չի՞ կախված։

Սահմանադրությամբ մեր վզին դրված էս ձրիակերը, ծառայելով ռոբասերժական բանդային, փաստորեն պայքարում է ընդդեմ Հայաստանի ՀԱՆՐՈՒԹՅԱՆ։ Էս «զոհն» իրավունք չունի քաղաքականության մեջ իր քիթը խոթելու, իսկ սա բացահայտ հակակառավարական, հականիկոլական որջ է ստեղծել։

Ուրեմն, ի՞նչն է խանգարում պարոն Նիկոլ Փաշինյանին, որ գոնե էս անհեթեթ ու լկտի բեռից ազատի մեզ։ Իրոք արդեն բան չեմ հասկանում»։

Կիսվել