Մամուլ

«Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում»

«Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում»

Այս մասին գրում է Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը։

«Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի տնօրենությունը, ուսուցչական և աշակերտական կազմը վշտակցում է դպրոցի սան Էդուարդ Ենգոյանի անժամանակ մահը, ցավակցում ծնողներին ու հարազատներին՝ անդառնալի կորստի համար։

Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում»։

erexa di

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ 9-ամյա տղան ընկերոջ հետ խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկն ընկել է նրա վրա։

Կիսվել