Մեր հարևան վրացիները փրկել են հայուհու կյանքը․ նա կխեղդվեր, եթե ժամանակին վրա չհասնեին
33-ամյա կինը խեղդվելուց է փրկվել Գուրիա շրջանի Գրիգոլեթի կոչվող առողջարանային վայրում։ Վրացի փրկարարները ժամանակին օգնության են հասել՝ փրկելով կնոջը ծովում խեղդվելուց։ Կնոջը սկուտերով ափ են տեղափոխել․որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հայուհու կյանքին ոչինչ չի սպառնում։
Այսօր Վրաստանում հանգստացողներին զգուշացրել են, որ ուժեղ փոթորիկ է լինելու։ Լողալն արգելվում է։ Այս տարի Սև ծովում ու խոշոր ջրավազաններում մշտապես փրկարարներ են հերթապահում, անվտանգության կանոններին ավելի խիստ են հետևում։
Հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում խեղդվել են 39 մարդ, 192-ին հաջողվել է փրկել։
Աղբյուր՝ armeniasputnik.am