«Մեր կուսակցությունը որբ չի, բայց քաղաքական «պապաներ» չունի, ոնց ձերը, Գագիկ Ծառուկյան»․ Էդմոն Մարուքյան
Գագիկ Ծառուկյանը չի մարսել քաղաքական առաջնորդների դեբատը։ Դրանից հետո նրա կուսակցության անդամները սպառնացել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին․
«Պատերազմ եք հայտարարե՞լ, լո՞ւրջ եք ասում, կնդունենք, չմտածեք, մոռացե՞լ եք՝ ով ենք մենք, ով եք դուք։ Էնքան կտանջենք, կմաշեք, կվերանաք»,- ասել է Մարուքյանը ֆեյսբության ուղիղ եթերով։
Նա դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծելով, որ իրենց փողով չեն առնի․
«Ապրիլի 17-ին դուք ո՞ւր էիք, չէիք եկել, հերիք չի չէիք եկել, մի հատ էլ ձեր ֆրակցիայի տղերքին ասել էիք, որ կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին, մի հատ իմ հետագիծը նայեք, ձերը նայեք։
Էդ սպառնում եք հա՞, ես վախենալու բան չունեմ, էդ դուք եք ախռանիկներով ման գալիս, ես չունեմ վախենալու։
Եթե մեր երկրում սահմանադրություն գործեր,դուք վաղուց չէիք լինի, նոր Հյաստանում չի լինելու տենց բան։ Մեր կուսկցությունը որբ չի, բայց պապաներ չունի։ Փողով ինձ չեք խեղդի»։
Վերջում պատգամավորը շեշտել է, որ ընդունում են հայտարարված պատերազմը։