Մամուլ

«Մեր լուսավոր հրեշտակ, դու միշտ կապրես մեր հիշողություններում»

Վարդուհի Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորը ցավով հայտնում ենք, որ անժամանակ մեզանից հեռացավ մեր լուսավոր ու բարի աղջիկը։ Նա կյանքը սիրում էր ամբողջ սրտով․ սիրում էր մարդկանց, արևը, ժպիտը, ամեն նոր օրը։

Նրա ներկայությունը խաղաղություն էր, իսկ ժպիտը՝ արևի շող։ Նա իսկապես հրեշտակ էր՝ բարի, մաքուր ու լուսավոր։

Թվում էր՝ Աստված նրան ստեղծել էր, որ այս աշխարհը մի փոքր ավելի գեղեցիկ դառնա։ Եվ թեև նրա երկրային ճանապարհը կարճ էր, նրա թողած ջերմությունը հավերժ կմնա մեր սրտերում։

Մեր լուսավոր հրեշտակ, դու միշտ կապրես մեր հիշողություններում, մեր աղոթքներում ու մեր սիրո մեջ։ Թող քո հոգին հանգչի խաղաղության մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։

alla hakobyan mah
alla hakobyan