Մամուլ

Մեր Լիլիթ, միակ ու հրաշք դուստր․ Արամ Խաչատրյան

Երեկ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր մոխրացած դիերը։

Մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։

Լիլիթի գործընկերներից Արամ Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել․

«Ցավով տեղեկացա գործընկերոջս, Unique Awards 2021թվականի մրցանակակիր, գինեսի ռեկորդակիր Լիլիթ Հովսեփյանի մահվան մասին։ Խորապես ցավում եմ հարզատներին։ Լիլիթն ու մայրը լուսավոր ձևով կապրեն իմ և մյուսների հուշերում։

Անուշիկ ջան, բալես, մեր Լիլիթ միակ ու հրաշք դուստր, քեզ համար պատկերացնում եմ ինչ ահավոր է։ Ցավում եմ»։

lilit hovsepyan dhola
Կիսվեք էջում