ՄամուլՏեսանյութ

Մեր ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ և հասկանում է այն վտանգները, որ կան. Լևոն Քոչարյան

Մեր ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ և հասկանում է այն վտանգները, որ կան. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ ապրիլի 23-ին մասնակցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթին։ Նա երթի մասնակիցներին միացավ Հանրապետության հրապարակից և որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամների ուղեկցությամբ քայլեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Երթի ավարտին կազմակերպիչները հայտարարեցին, որ այսօրվա բազմամարդ երթով հայ ժողովուրդը ցույց տվեց, որ տեր է իր երկրին, իր իրավունքներին եւ պատրաստ է պայքարելու իր երկրում ապրելու իրավունքի համար։ 

robert qocharyan ert

Ծիծեռնակաբերդի բարձունքում Լեւոն Քոչարյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա երթի բազմամարդությունը ցույց է տալիս, որ ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ Հայաստանին եւ Արցախին այսօր սպառնացող վտանգներին։

«Սա ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ եւ հասկանում է այն վտանգները, որ կան, եւ մեր կոչով դուրս է եկել՝ հասկանալով, որ մեր միասնությամբ եւ վճռականությամբ պիտի կանխենք այդ վտանգները»,– նշեց նա։ 

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել