«Մեր ժողովրդի առնվազն մի հսկայական հատված մուսուլմանական արժեհամակարգի կրող է». Նաիրի Բադալյան
«Մեր ժողովրդի առնվազն մի հսկայական հատված մուսուլմանական արժեհամակարգի կրող է». Նաիրի Բադալյան
Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում պետություն չկա ու մեր ժողովուրդը, առնվազն մի մեծ մասով, մուսուլմանական մենթալիտետի կրող է
Փաստերը՝ ըստ ԶԼՄ-ների (դեռ որ չհերքված)
– Գավառի հիվանդանոցում քրեական գործով անցնող երկու վիրավոր անձ պահվում/բուժման կուրս են անցնում ոստիկանության ուժեղ հսկողության տակ,
– երկրում կորոնավիրուսի կարանտին է և արգելված են մարդկանց մի քանի հոգիանոց կուտակումները և արգելքի կատարման հսկողությունը դրված է ոստիկանության վրա,
– մարդկանց շուրջ 500 (!!!) հոգիանոց խումբ, խախտելով կորոնավիրուսի կարանտինը, Նորատուսից մեծ խմբով շարժվում է Գավառ, ճեղքում հիվանդանոցը պահող ոստիկանական շղթան, կտրում քրգործով անցնող և ոստիկանների կողմից իբր պահվող երկու անձանց կոկորդներն ու չնայած տարածքում ոստիկանների խմբվածությանը (չար լեզուներն ասում են՝ երկրի ոստիկանապետի գլխավորությամբ), առանց այդ պահին ձերբակալվելու, հանգիստ հեռանում են:
Հետևություններ
1. Հայաստանում չկա պետություն:
Իսկ թե ինչու Հայաստանում պետություն չկա, հարցրեք վիզը կտրածներից. պետության կարևորագույն ֆունկցիան մարդկանց իրավունքների ապահովումն է ու իր ինստիտուտներով նրանց կյանքի կազմակերպումն է, իսկ քաղաքացու կյանքի իրավունքի ապահովումն արտադատավարական սպանությունից պետության ամենաբազային պարտավորությունն է:
2. Մեր ժողովրդի առնվազն մի հսկայական հատված ուղղակի մուսուլմանական արժեհամակարգի կրող է:
Իսկ թե ինչու, ասեմ.
մարդու վիզ կտրելու գնացածները հոգեկան շեղում և սադիստական հակումներ ունեցող 1 անձ չի եղել, նրանք չեն եղել 2 պատահական սադիստներ, 5 պատահական սադիստներ, 10 պատահական սադիստներ: Նրանք, մամուլի տվյալով, եղել են մոտ 500 հոգի:
Իսկ 500 հոգին շեղում չէ, 500 հոգին եթե ոչ մի ժողովրդի, ապա առնվազն նրա մի նշանակալի մասի մտածողությունն ու արժեհամակարգն է արդեն:
Այս դեպքում՝ մարդ մորթելու մուսուլմանական, վայրի արժեհամակարգ:
Հենց որ ոնց պտտում, մենք առաջին քրիստոնյա չէ, առաջին մուսուլման ժողովուրդն ենք ստացվում, Մուհամմեդից էլ հին մուսուլմաններ»: