«Մեր ժամանակների հերոսը» «ՀՀ Հպարտ քաղաքացիների» համար կարժենա 150 միլիոն դրամ
«Մեր ժամանակների հերոսը» «ՀՀ Հպարտ քաղաքացիների» համար կարժենա 150 միլիոն դրամ
168.am-ը գրում է․ 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի հայրենի հողի վրա կանգնելով՝ ոգեշնչվել էր՝ հիմք դնելով «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, ՀՀ հպարտ քաղաքացիներից քչերը գիտեին, որ այդ գաղափարը հայրենի փոքր բյուջեի վրա ամեն տարի կարժենա շուրջ 150 միլիոն դրամ:
Այս տարի ևս, ինչպես տեղեկանում ենք պետգնումների էլեկտրոնային համակարգից, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, անցկացվող այս միջոցառման համար վարչապետի աշխատակազմն օրերս հատկացրել է 150 միլիոն դրամ. հրատապ բաց մրցույթ ընթացակարգով մատակարար է ընտրվել պետգնումներում ֆավորիտ և մեկ անձ ընթացակարգերով աչքի ընկած «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն:
Այսպիսով, ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Գառնու տաճարի տարածքում և կուղեկցվի բացօթյա համերգային ծրագրով: Նախատեսվում է 350 մասնակցի ներկայություն:
Ըստ պայմանագրի՝ 150 միլիոն դրամից 3 միլիոն 500.000 դրամ կհատկացվի նվագախմբին, 4 միլիոն դրամ՝ արտիստներին, 26 միլիոն՝ բեմահարթակի դեկորին և կահավորմանը, 35 միլիոն՝ բեմին, մետաղական կոնստրուկցիաներին, լեդ էկրանների, լուսային և ձայնային ապահովմանը, 3 միլիոն դրամ՝ բեմադրող ռեժիսորին, 4 միլիոն 500.000 դրամ՝ «Բեգրաունդ ընկերության» հոնորար, և այլն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում