Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում անձնակազմն արեց անհնարինը․ Լուիզա Ներսիսյան
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամիր էջում իր շնորհակալական խոսքն է գրել.
«Հարգելի բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր՝ Արմեն Մուրադյան
Շնորհակալություն Ձեզ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին ի դեմս՝ տնօրեն Էդուարդ Բարսեղյանի, ինչպես նաև բժիշկներ՝
• Սուրեն Ստեփանյանին
• Խաչիկ Այվազյանին
• Լիլիթ Հարությունյանին
Անեստեզիոլոգներ՝
• Արա Ղազարյանին
• Սասուն Ղազարյանին
• Վլադիմիր Հարությունյանին
• Լևոն Թորոսյանին
Ռեանիմացիայի վարիչ՝
• Աշոտ Բամբուխչյանին
և ռեանիմացիայի ողջ անձնակազմին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մայրապետներին և բուժքույրերին, ովքեր իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին։
Ձեր անձնակազմը ոչ միայն բարձրակարգ մասնագետներից է բաղկացած, այլև սրտացավ ու անմնացորդ նվիրումով մարդկանցից, որոնց աջակցությունն անգնահատելի է։
Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում, Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմը, արեց անհնարինը և մեզ համար իսկական հույսի և վստահության աղբյուր հանդիսացավ:
Դուք լավագույնն եք!!!
Շնորհակալություն բոլորիդ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային հրաշք տեսակի համար։
Արմեն Աբգարիչ ջան!
Մաղթում ենք Ձեզ և Ձեր թիմին անսպառ ուժ, առողջություն և շարունակական հաջողություններ։
Հարգանքներով՝ Լուիզա Ներսիսյան»։