Մեր զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր
Մեր զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:
«Հակառակորդը բացի Շուշիից մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում. Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր», – ասաց Սարումյանը:
Նրա խոսքով, տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամուն պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ 8 ԱԹՍ:
«Հարավ-արեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում մեր բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանք եւ հրետանային միջոցներ»,-ընդգծեց Սարումյանը: