Մեր երկրին կրկին տաք օդային հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան
Հայաստանին կրկին տաք օդային հոսանքներ են մոտենում:
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր երեկոյան ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանից` իր տեղը զիջելով հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին»,– նշել է նա։
Ըստ Սուրենյանի` երեկոյան անձրևները կդադարեն, և առանց տեղումների եղանակ կլինի առաջիկա հինգ օրերին։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով։